Ամերիկացիների 28%-ը հավատում է չիպավորման վարկածին

78

CBS-ին տված հարցազրույցում Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսն ասել է, որ հնարավոր է՝ կորոնավիրուսային վարակի դեմ լիարժեք պաշտպանություն ապահովելու համար անհրաժեշտ լինի ներարկել պատվաստանյութի մի քանի չափաբաժին: Պատվաստանյութերից ոչ մեկն այս պահին կարծես թե արդյունավետ չի թվում մեկ չափաբաժնի կիրառման դեպքում, ասել է միլիարդատերը:

ԱՀԿ-ին ֆինանսավորող Գեյթսը հերթական անգամ հերքել է այն լուրերը, թե նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի անվան տակ ծրագրում է իրականացնել մարդկանց չիպավորում: Այնուամենայնիվ, YouGov սոցիոլոգիական ընկերության տվյալներով՝ ամերիկացիների 28%-ը հավատում է այդ պնդումներին: