Ռումբի ահազանգ ԱՄՆ-ում ՉԺՀ դեսպանատանը

115

ԱՄՆ-ում ՉԺՀ դեսպանատան այցագրերի բաժինը վերջին մի քանի օրվա ընթացքում ստացել է ահազանգ անհայտ համարից: Զանգահարողը անգլախոս տղամարդ էր:

Վերջին զանգի ժամանակ տղամարդը հարցրեց. «Սա Չինաստանի դեսպանության վիզայի բաժի՞նն է»: Հաստատումը լսելուց հետո զանգահարողն ասաց. «Դուք գիտե՞ք, թե ինչ կա ձեր նախասրահում»: Դրանից հետո նա նմանակեց պայթյունի ձայնը և վայր դրեց հեռախոսը։ Այս կապակցությամբ ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատունը և գլխավոր հյուպատոսությունը ուժեղացրել են անվտանգության միջոցառումները: