ՌԴ-ը 2020 թ․ նավթի արդյունահանումը կարող է կրճատել 10%-ով

74

Ռուսաստանը 2020 թվականին կարող է կրճատել նավթի արդյունահանումը միջին հաշվով 10%-ով: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի փոխնախարար Պավել Սորոկինը:

Տարեսկզբին էներգակրի պահանջարկի նվազմանն էին հանգեցրել կորոնավիրուսային վարակի տարածման կանխմանն ուղղված միջոցառումները:

Բացի դրանից, ՌԴ նավթի արդյունահանման արագություն վրա 2020 թվականին ազդում է OPEC+ անդամ երկրների մայիսի 1-ից ուժի մեջ մտած համաձայնագիրը։ Վերջինս ենթադրում է դաշինքի երկրների կողմից մայիս-հուլիս ամիսներին նավթի արդյունահանման կրճատում օրական 9,7 միլիոն բարելով։