Հնդկաստանն ու ԱՄՆ-ն պատրաստ են ստորագրել ազատ առևտրի համաձայնագիր

73

Նյու Դելին և Վաշինգտոնը մտադիր են մոտ ապագայում ստորագրել ազատ առևտրի համաձայնագիր: Այդ մասին հայտարարել է Հնդկաստանի առևտրի, արդյունաբերության և երկաթուղիների նախարարության ղեկավար Պյուշ Գոյալը: «Վստահ եմ, որ մենք արագորեն կհասնենք առևտրային գործարքին», Reuters-ը մեջբերում է Գոյալին:

Ի դեպ, Հնդկաստանի իշխանությունները մտադիր են անմշակ նավթը պահել ԱՄՆ-ի տարածքում գտնվող պահեստարաններում: Հնդկաստանի ղեկավարությունը վստահ է, որ դա կնվազեցնի նավթի պահեստավորման ծախսերը: Բացի դրանից, կխնայվի այն ժամանակը, որն անհրաժեշտ կլիներ նոր պահեստարանների կառուցման համար: ԱՄՆ-ում պահվող նավթը Հնդկաստանը կկարողանա օգտագործել թե՛ սեփական կարիքների, և թե՛ համաշխարհային շուկայում վաճառելու նպատակով՝ գների բարձրացման դեպքում: