Կորոնավիրուսային ճգնաժամը հաղթահարած երկիրը՝ ըստ մասնագետների

79

Մասնագետները գտնում են, որ Գերմանիան, շնորհիվ իր ձեռնարկած միջոցառումների, կարողացել է զսպել համաճարակը և փրկել տնտեսությունը: Նրանք հաշվի են առել արդյունավետ պետական ​​կառավարումը, փոքր պետական ​​պարտքը և բարձրորակ արդյունաբերական արտադրության համբավը, գրում է The New York Times թերթը: Ըստ ֆինանսիստ Ռուչիր Շարմայի՝ Գերմանիան հավանաբար հաղթող դուրս կգա ճգնաժամից։

Նա նշում է, որ ԱՄՆ-ն և Չինաստանը կուտակել են չափազանց մեծ պարտքեր, ի տարբերություն Գերմանիայի: Բացի դրանից, Գերմանիան ճգնաժամ մուտք գործեց պետբյուջեի ավելցուկով, իշխանությունները կարողացան ուղղակի վճարումներ ուղարկել ընտանիքներին, կրճատել հարկերը, և բիզնեսներին վարկեր տրամադրել։ Օգնության ընդհանուր գումարը կազմել է ՀՆԱ-ի 55%-ը, ինչը մոտավորապես չորս անգամ ավելի շատ է, քան ԱՄՆ-ի օգնության փաթեթը, գրում է թերթը: