Թրամփը՝ COVID-19-ի ամերիկյան պատվաստանյութերի մասին

94

ԱՄՆ-ում մշակվող պատվաստանյութերի վերաբերյալ Թրամփի խոսքերը հաղորդում է Սպիտակ տան պաշտոնական կայքը․

 «Պատվաստանյութի երկու թեկնածու այս ամիս մտնում է կլինիկական փորձարկումների ավարտական փուլ​​: Դրան հասել ենք ռեկորդային կարճ ժամանակահատվածում: Նախկինում տարիներ կպահանջվեին, որպեսզի հասնեինք նրան, ինչ ունենք այժմ: Առաջիկա շաբաթների ընթացքում չորս պատվաստանյութ ևս կենթարկվի վերջնական փորձարկումների։ Եվ զանգվածաբար արտադրելու ենք բոլոր առաջատար թեկնածու պատվաստանյութերը, որպեսզի առաջին հաստատված պատվաստանյութը անմիջապես հասանելի լինի», հայտարարել է ԱՄՆ-ի  նախագահ Դոնալդ Թրամփը:

Երկրում պատվաստանյութերի տարածմամբ ու առաքմամբ պատրաստ են զբաղվել զինվորականները։