Ալիևը ձեռնոց է նետել ՀՀ իշխանություններին՝ կռվեք մեզ հետ դեմ առ դեմ, տեսնենք՝ ով կհաղթի

98

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին  տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո  ասել է. «Ադրբեջանը Հայաստանին կործանիչ հարված է հասցրել, ինչից հետո Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ի օգնությանն ու ոչ մի արդյունքի չի հասել»: Ալիևն ասել է, որ  ՀԱՊԿ-ին դիմելուց առաջ Հայաստանը պետք է հիշի, թե ինչպես է վիրավորել այդ կառույցը` առանց համաձայնեցնելու մյուս երկրների հետ ձերբակալելով կառույցի գլխավոր քարտուղարին:

Ռազմական վերջին գործողությունների ժամանակ սպանված ադրբեջանցի զինվորականների ընտանիքներին մեքենաներ և բնակարաններ նվիրելու արարողության ժամանակ նա ՀՀ իշխանություններին կոչ է արել Ադրբեջանի դեմ կռվել մեն-մենակ: Այս մասին գրում է minval.az կայքը:

 Ալիևը նշել է, որ  «Ղազախստանն ու Ղրղզստանն իրենց աջակցությունն են հայտնել Ադրբեջանին այլ միջազգային կազմակերպությունների՝ թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի շրջանակում, իսկ Բելառուսը` Չմիացած երկրների շարժման շրջանակում»:

 «Կռվեք մեզ հետ դեմ առ դեմ, տեսնենք՝ ով կհաղթի»,-ասել է Ադրբեջանի նախագահը՝ դիմելով ՀՀ ղեկավարությանը: