Ադրբեջանն առաջարկել է հայկական ԱԷԿ-ի վիճակի վերաբերյալ համապարփակ գնահատական անցկացնել

124

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպման ժամանակ Ավստրիայում Ադրբեջանի դեսպան Գալիբ Իսրաֆիլովը առաջարկել է անցկացնել հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության վիճակի համապարփակ գնահատական​։ Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևայի հայտարարությունը:

«Այդ ատոմակայանը իր հնացած ենթակառուցվածքով հետխորհրդային տարածքում ամենահինն ու անվստահելին է», հայտարարել է Աբդուլաևան: Նա ավելացրել է, որ կայանը վտանգի աղբյուր է ամբողջ տարածաշրջանի համար:

Բացի դրանից, Իսֆրաիլովը ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ մեկնաբանել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը հայկական ԱԷԿ-ին հրթիռային հարված հասցնելու պատրաստակամության մասին: Դեսպանի խոսքերով՝ դա պատասխան էր հայկական ԶԼՄ-ների այն տեղեկություններին, որոնք վերաբերում էին Ադրբեջանի Մինգեչաուրի հիդրոէլեկտրակայանին հարվածելու նախագծին։