Covid-19-ը կարող է առաջացնել փսիխոզներ

113

Որոշ ուսումնասիրություններ վկայում են այն մասին, որ Covid-19-ը կարող է առաջացնել փսիխոզներ: Բրիտանացի բժիշկների հարցման արդյունքում  պարզվել է, որ Covid-19-ով ախտորոշված ​​125 հիվանդներից մոտ 31%-ի մոտ դրսևորվել են հոգեկան խանգարումներ: Հարցումը հրապարակվել է Lancet Psychiatry գիտական ​​ամսագրում։ Ըստ այդ տվյալների՝ 10 հոգի սկսել է տառապել փսիխոզից, 6-ը՝ դեմենցիային բնորոշ խանգարումներից, իսկ 4 հիվանդի մոտ հայտնաբերվել է աֆեկտիվ խանգարում, այսինքն՝ մանիակալ, դեպրեսիվ փուլեր: