Օքսֆորդի համալսարանի ստեղծած պատվաստանյութի մասին

90

Օքսֆորդի համալսարանի ստեղծած պատվաստանյութը հաջողությամբ անցել է կլինիկական փորձարկումների առաջին փուլը՝ ցուցաբերելով արդյունավետություն և անվտանգություն: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով բրիտանական The Lancet ամսագրում պատրաստուկի հեղինակների հոդվածը:

Պատվաստվածների մոտ նկատվել են ոչ ուժգին կողմնակի բարդություններ՝ թուլության և գլխացավի տեսքով, որոնք մեղմվել են պարացետամոլի ընդունմամբ:

Լուրջ կողմնակի բարդություններ չկային: Հակամարմիններ արտադրվել են հետազոտության մասնակիցների ավելի քան 96%-ի մոտ, չեզոքացնող հակամարմիններ՝ 85%-ի մոտ:

Միևնույն ժամանակ, բրիտանական պատվաստայութի արդյունավետության վերաբերյալ վերջնական եզրակացություններ կարելի է անել միայն փորձարկումների երրորդ փուլի ավարտից հետո: Ակնկալվում է, որ արդյունքները կլինեն ամռան վերջին կամ աշնան սկզբին:

Չափազանցություն կլիներ 100% վստահությամբ հայտարարելը, թե պատվաստանյութը կստանանք այս կամ նույնիսկ հաջորդ տարի, նշել է Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։