Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց ԱՄՆ-ի ռազմական օգնության վերահսկման խստացմանը

84

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճնշող մեծամասնությամբ այսօր հավանություն տվեց կոնգրեսմեն Ֆրենկ Փալոնեի փոփոխությունը, որով նախատեսվում է Կոնգրեսի կողմից ավելի մեծ վերահսկողություն իրականացնել ԱՄՆ-ի ռազմական օգնության ծրագրի նկատմամբ:

Մինչև օրս այդ ծրագրով Ադրբեջանը ԱՄՆ-ից ստացել է ավելի քան 120 միլիոն դոլար, տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) կայքը: