Մենք կանգնած ենք հայ համայնքի կողքին. Լոս Անջելեսի քաղաքապետ

65

Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին իր աջակցությունն է հայտնել հայկական համայնքին՝ շեշտելով, որ կանգնած են համայնքի կողքին՝ ընդդեմ բռնության:  Նա թվիթերյան միկրոբլոգում  գրառում է  կատարել:

«Մենք կանգնած ենք հայ համայնքի կողքին՝ ընդդեմ  բռնության: Ադրբեջանը պետք է վերջ տա իր սադրիչ և վտանգավոր սպանալիքներին՝  հարվածելու Հայաստանի քաղաքացիական ԱէԿ-ին և պետք է ընդունի միջազգային դիտորդներին: Երկխոսությունը և դիվանագիտությունը միակ ուղին են՝  տարածաշրջանում  խաղաղություն և ապահովություն հաստատելու համար»,- ընդգծել է Էրիկ Գարսետին: