Մահացել է Բոկան(video)

137

Երկարատև հիվանդությունից հետո  71 տարեկանում այսօր մահացել է կովկասան շանսոնի երգիչ Բորիս Դավիդյանը (Բոկա): 1972 թվականից՝ առաջին ալբոմի ձայնագրությամբ, Բոկան հայտնի է դարձել: Նա մինչև 1996 թվականն ապրել է Երևանում հետո տեղափոխվել է Մոսկվա, այնտեղից  էլ՝ ԱՄՆ:  Մոտ կես դար Բոկայի երգերը տարածվել են հայկական տարբեր գաղթօջաներում, հատկապես Ռուսաստանում ու ԱՄՆ-ի հայաշատ քաղաքներում:  Բոկայի  երաժշտական կարիերայի վրա մեծ ազդեցություն է ունեցել հայրը, որը նվագել է մանդոլին։


 1988 թվականին Բորիս Դավիդյանը ձայնագրել է «Դոլյա վարավսկայա» ալբոմը, որը նրան մեծ հռչակ է բերել:
Բոկան համերգային ելույթներով հանդես է եկել Ավստրիայում, Թուրքիայում, Ռուսաստանում և այլ երկրներում։ Նա հիմնականում երգել է ռուսերեն, սակայն հայկական միջավայրի համար՝ ընդգծելով իր հայ լինելը:   Բոկան ռուսերեն երգերին հաղորդել է հայկական շեշտադրումներ: