Կայացավ «Կանաչ ապագա» բնապահպանական ՀԿ-ի անդրանիկ համագումարը. Վահագն Վարագյան

104

Հարգելի հայրենակիցներ, համախոհներ, ընկերներ,

Այսօր հաջողությամբ կայացավ «Կանաչ ապագա» բնապահպանական հասարակական կազմակերպության անդրանիկ համագումարը, որի ընթացքում ընտրվեցի կազմակերպության ղեկավար: Մեր շարժումը հետամուտ է լինելու առկա բոլոր բնապահպանական խնդիրներին և հատկապես դրանց լուծմանն ուղղված քայլերին՝ ի շահ մեր հասարակության և մեր Հայրենիքի: Վստահեցնում եմ, որ չի լինելու այնպիսի բնապահպանական խնդիր, որը դուրս կմնա մեր օրակարգից: Հույս ունեմ, որ հայաստանյան իրականության մեջ բնապահպանական խնդիրներով մտահոգ բոլոր քաղաքացիների, մասնագետների հետ կունենանք ակտիվ համագործակցություն: Մենք մեկ Հայրենիք ունենք, մենք գնալու այլ տեղ չունենք ու մեր Հայրենիքին կանաչ ապագա է պետք՝ հանուն մեր սերունդների առողջության և ազգի հարատևության: