Իրանը հետաքրքրված է ռուսական զենքով

72


Իրանը հետաքրքրություն է ցուցաբերում ռուսական նոր զինատեսակների նկատմամբ՝ իր ազգային պաշտպանունակության ամրապնդման նպատակով: Այդ մասին «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին:

«Մենք Ռուսաստանի հետ խորհրդակցություններ կանցկացնենք այն մասին, թե ինչն է մեզ անհրաժեշտ մեր պաշտպանունակությունը ամրապնդելու համար: Ռուսաստանի կառավարությունը և ռուս ժողովուրդը եղել և մնում են մեզ հետ դժվար պահերին: Այդ առումով Ռուսաստանը մեզ համար առաջնային գործընկեր է»,  հավելել է դիվանագետը: