Ինչպե՞ս կարող է 18,75 միավոր ստացած դիմորդը դուրս մնա բուհից(video)

169

Ընդունելության քննությունից բարձր միավոր ստացած, բայց բոլոր մրցույթներից դուրս մնացած դիմորդներն ու նրանց ծնողները կիրակի օրվանից բողոքի հավաքներ են կազմակերպում:

Ըստ կարգի՝ կարևորվել է առաջին հայտը: Եթե դիմորդն առաջին հայտով նշել է, ասենք, ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետը, իր 13 միավորով նա սեպտեմբերին կդառնա այդ ֆակուկլտետի ուսանող, իսկ առաջին հայտով իրավագիտության ֆակուլտետ նշած, բայց 18 միավորով դուրս մնացած դիմորդը նույն պատմության ֆակուլտետում սովորել չի կարող, քանի որ տեղերն արդեն զբաղված են: Նույն սկզբունքն է գործել բոլոր բուհերում: 7,30 միավորով դիմորդն ընդունվել է Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարն, մինչդեռ  աաջին հայտով ԵՊՀ նշած ու 16,50 միարվոր վաստակած դիմորդը դուրս է մնացել բոլոր մրցույթներից, քանի որ առաջին հայտով նշած ֆակուլտետում մրցակցությունը մեծ է եղել, և իր ստացած միավորը չի բավարարել:

Ստացվում է՝  նվազագույն դրական հավաքած դիմորդը կարող է ուսանող  դառնալ, իսկ դրական բարձր միավոր հավաքածը՝ ոչ: Սակայն մյուս կողմից էլ պաշտպանվել են այն դիմորդների շահերը, որոնց համար խիստ կարևոր է իրենց ընտրած մասնագիտությունը:

Դրական միավոր ստացած, բայց մրցույթներից դուրս մնացած դիմորդներն ու նրանց ծնողները բողոքի ակցիա են արել ԱԺ-ի դիմաց՝ ակնկալելով օրենսդրի հետ հանդիպում: Նրանք դիմում-նամակ են ուղարկել ԱԺ հանձնաժողովներին և պահանջում կառավարությունից կամ վճարովի նոր տեղեր ավելացնել կամ բուհեր ընդունված դիմորդների շրջանում առաջին կիսամյակում քննություն անց կացնել: Ով կտրվի, նրա փոխարեն նստի մրցույթներից դուրս մնացած դիմորդը:  Մանրամասները՝ տեսանյութում.