ԵՄ իշխանությունները փնտրում են ռուսական գազի այլընտրանքներ

84

«Գազպրոմից» Եվրոպա գազի մատակարարումները զգալիորեն նվազել են (մոտ 20%-ով):

Այս պահին պահանջարկի նվազման և պահեստարանների լցվածության պատճառով վառելիքի գինը նույնպես կտրուկ նվազել է, հետևաբար ռուսական ընկերություններին ձեռնտու չէ այն վաճառել: ԵՄ իշխանությունները քննարկում են գնումների այլընտրանքային տարբերակների հարցը:

News.ru-ն նշում է, որ Իսրայելի կառավարությունը եվրոպական երկրների հետ համաձայնեցրել է EastMed գազատարի կառուցումը: Այն կանցնի Միջերկրական ծովի հատակով: Դրանով Իսրայելից և Կիպրոսից գազ կտեղափոխվի դեպի Եվրոպա։