Բաքուն մեկնաբանում է «հայկական ագրեսիայի նպատակը»

178

Այսօրվա ասուլիսում Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևն ասել է հետևյալը։ Ապրիլի 12-ին Հայաստանի կողմից իրականացված սադրանքի նպատակներն էին ուշադրությունից շեղելը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը, սահմանին իրավիճակը սրելը ու տարածաշրջանը վտանգելը, հակամարտության մեջ երրորդ անձանց ներգրավելը, Ադրբեջանի միջազգային հաջողություններին, ինչպես նաև Արևելք-Արևմուտք տրանսպորտային միջանցքին վնաս հասցնելը, տարածաշրջանը բնապահպանական նոր խնդիրների առջև կանգնեցնելը, նոր տարածքներ գրավելը, սահմանին որոշակի առավելություններ ստանալը, Հայաստանում եղած խնդիրներից ուշադրությունը շեղելը, Ապրիլյան պատերազմում Հայաստանին հասցված հարվածների և Գյունութում գործողությունների համար վրեժխնդիր լինել։

«Սակայն Հայաստանը չհասավ դրանցից ոչ մեկին․ ադրբեջանական բանակը կանխեց Հայաստանի հարձակումը  և տվեց արժանի պատասխան: Հայաստանի քաղաքական ռեժիմը կրում է այս ագրեսիայի ամբողջ պատասխանատվությունը», ասել է Հաջիևը, որի խոսքերը մեջբերում է ադրբեջանական Trend լրատվական գործակալությունը։

Ի դեպ, Հաջիևը հայտարարել է, թե «Հայաստանի քաղաքացիական կառույցները, ներառյալ կրիտիկականները, չեն եղել ադրբեջանական զինված ուժերի թիրախը, դա օրակարգում չի եղել»։