Բաքուն անհրաժեշտ է համարում ղարաբաղյան հարցով ԵԱՀԿ խմբի հանդիպում անցկացնելը

114

Ադրբեջանը անհրաժեշտ է համարում լայն ձևաչափով ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպման անցկացումը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը: Նա շեշտել է, որ Բաքուն չի մասնակցի «իմիտացիայի բնույթ կրող» բանակցությունների: Նրա խոսքերով՝ Հայաստանը փորձում է ցանկացած պատրվակ օգտագործել՝ խափանելու բանակցային գործընթացը:

«Հետևաբար, մենք կարևոր ենք համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպումն անցկացնել լայն ձևաչափով», հայտարարել է Հաջիևը:

Բաքուն գտնում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի իրականացման մեխանիզմները վերանայում են պահանջում, այդ թվում այն պատճառով, որ դրանք չեն իրականացվում մի շարք երկրների, ներառյալ Հայաստանի կողմից, նախագահի օգնականի խոսքերը հաղորդում է news.ru-ն։