Վերջին 4 օրում «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին արված նվիրատվությունները կտրուկ աճել են

96

Վերջին օրերին նկատվել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին կատարվող նվիրաբերությունների կտրուկ աճ։ «Նվիրաբերությունների նման հոսքը ևս մեկ անգամ ապացուցեց հանրության վստահությունն ու սատարումը հիմնադրամին, ինչի համար երախտապարտ ենք։ Հենց այս ամուր կապի շնորհիվ է, որ Հիմնադրամը կկարողանա առավել արդյունավետ իրականացնել իր առջև դրված նպատակները»,- գրել է ՊՆ մամլո Խոսնակը:
Հուլիսի 17-20 ընկած ժամանակահատվածում աշխարհի 20 երկրներում ապրող հայերը 300-ից ավելի նվիարբերություն են կատարել. հիմնադրամին փոխանցվել է նաև 13 միլիոն դրամ: