Սրտաբանը բացատրում է COVID-19-ով պայմանավորված ցանը

137

Комсомольская правда-ին տված հարցազրույցում սրտաբան Սիմոն Մացկեպլիշվիլին նշել է, որ ցանի առաջացումը կորոնավիրուսով հիվանդների լորձաթաղաթի վրա կապված է անոթների վրա վարակի ազդեցությամբ։

Ինչպես բժիշկները հիմա արդեն հիանալի հասկանում են, թոքերի հյուսվածքից բացի վիրուսը վնասում է նաև արյան անոթները՝ առաջացնելով բորբոքում, ասել է նա։

Բացի դրանից, որպես ցան կարող է արտահայտվել մարմնի արձագանքը որոշակի դեղամիջոցների օգտագործմանը, կամ էլ դա կարող է լինել զուգորդող երկրորդային վարակի (օրինակ՝ սնկային) հետևանք:

«Կարելի է հիշել մեծ թվով այլ վիրուսային հիվանդություններ, որոնք ունեն նույնպիսի դրսևորումներ ինչպես մաշկի վրա, այնպես էլ նյարդային համակարգում, օրինակ՝ կարմրուկը կամ կարմրախտը: Դրանք առաջանում են բոլորովին այլ վիրուսներից, … բայց գործողության սկզբունքը նման է։ Դրանք, ինչպես և նոր կորոնավիրուսը, հանգեցնում են արյան անոթների վնասմանը», ասել է սրտաբանը։