Ջո Բայդեն․ «Բազմազանության իրական խորհրդանիշ ԼԳԲՏ դրոշի արգելքը սխալ է»

117

ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերի նոր ցուցումների համաձայն՝  արգելք է դրվում Պաշտպանության նախարարությունում թե՛ Կոնֆեդերացիայի, թե՛ ԼԳԲՏ դրոշների ցուցադրման վրա, հաղորդում է Washington Blade-ը։

Այդ կապակցությամբ նախագահության թեկնածու Ջո Բայդենի խոսքերով՝ վաղուց պետք էր հանել Կոնֆեդերացիայի դրոշը ռազմական օբյեկտների վրայից, բայց «բազմազանության իրական խորհրդանիշ ԼԳԲՏ դրոշի արգելքը, անկասկած սխալ է: Պենտագոնը պետք է երաշխավորի, որ կլուծի այդ հարցը: Հակառակ դեպքում ես դա կանեմ որպես նախագահ», իր թվիթերյան էջում գրել է Բայդենը։