Շամշադինի շրջանի այգիները վերացման եզրին են. ահազանգ Չորաթանից

363

Ֆեյսբուքի օգտատեր Միքայել-Հրանտ Քալանթարյանն իր էջում գրում է.

«ՇԱՄՇԱԴԻՆԻ ՇՐՋԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԻ ԱՅԳԻՆԵՐԸ
ՎԵՐԱՑՄԱՆ ԵԶՐԻՆ ԵՆ

Ձեր ուշադրությանն եմ ներկարացնում այս օրհասական խնդիրը

Բոլորիս քաջ հայտնի է Հուլիսի 12֊ից սկսաց սահմանային լարումը՝ Շամշադինի շրջանի Մովսեսգեղ, Այգեպար, Չորաթան, Չինարի,
Ներքին Կարմիրաղբյուր, Բերդ(քաղաք) համայնքների ուղղությամբ թշնամու հրետակոծությունը, եւ անկանոն կրակը գյուղերի խաղաղ բնակչության վրա։

-ՀՀ ՊՆ գերազանց է կատարել ու կատարում իր առջեւ դրված պարտականությունը։
-Հայ ժողովուրդը իր պատրաստակամությունն է հայտնել կամավորագրվելու եւ սահմանը պաշտպանելու համար։
-Բավականին մեծ աջակցություն են ցուցաբերել այն մարդիկ, ովքեր հազարավոր անվադողեր են ուղարկել առաջնագիծ։

Հայկական եւ արտասահմանյան լրատվականները այս օրերին աշխատում են Սահմանապահ գյուղերում, ներկայացնելով գյուղական կյանքը այս դժվարին իրավիճակում։

Այս ամեն ինչը կանցնի…
ինչպես անցել է նախորդ 30 տարին։ Սահմանապահ գյուղացին իր հոգսերի հետ կմնա մենակ, եւ լոկ հիշողություններ կմնան։
——————————————————————
Բայց այս ամենի մեջ ուզում եմ ձեր բոլորի ուշադրությունը սեւեռել այն խնդրի վրա, որը հասունացել է գյուղացու կյանքում։

Չորաթան գյուղի խաղողի այգիների 50%_ը դեռ 1990-ական թվականներին մնացել է չեզոք գոտում եւ վերացել։ Այժմ գյուղի խաղողի այգիների 24 հեկտարը գտնվում է 300-400 մետր հեռավորության վրա՝ թշնամու դիրքերից։ Ժամանակին էլ է այդ հեռավորությունը եղել, բայց հիմա այս լարված իրավիճակում հնարավոր չէ այգիները մշակել։ Չնայած դրան գյուղացիները փորձում են փրկել իրենց վերջին ապրուստի միջոցը, բայց ապարդյուն։
Մեր այգիներին արդեն էլ ջուր չի հասնում։
Խնձորուտ գետը սահման հասնելով լցվում է համանուն ջրամբարը եւ ջրում է թշնամու այգիները, մեր հողերը թողնելով ԾԱՐԱՎ։

-Չորաթան գյուղի խաղողի այգիները վերացման եզրին են։
-Ինչո՞ւ Չորաթանի խաղողի այգիներին ջուր չի հասնում:
-Ի՞նչ է լինելու այս հրատապ խնդրի լուծումը
-Ինչպե՞ս է իր հացի խնդիրը լուծելու Չորաթանի գյուղացին, այս տաս քարի արանքում՝
֊Երբ արտագնա աշխատանքի հնարավորություն չկա (կորոնա վիրուսի պատճառով)
֊Երբ Ի՛ր համար այգիները ջրելու ջուր չկա, ինչպե՞ս է իր հացի խնդիրը լուծելու…

Սահմանապահ Չորաթանի այգիների խնդիրը օրհասական է,
պետք է օր առաջ այս խնդրին լուծում տրվի.
Չորաթանցուն իր Չոր հացից չկտրելու համար….»: