Հայատառ թուրքերենով առաջին վեպը. «Ագապի». Հովսեփ Վարդանյան փաշա

170
Հետաքրքիր է, որ  թուրքերն առաջին վեպը հրատարակվել է հայոց այբուբենի տառերով: Հայատառ թուրքերենով ստեղծագործությունների թիվը մոտ երկու հազար է: Հուսնու Օզյեգին  համալսարանի դասախոս  Մուրադ Ջանքարան նշում է, որ հայատառ թուրքերենով առաջին ստեղծագործությունները տպագրվել են  Վենետիկի և Վիեննայի հայկական հրատարակչություններում, ապա Զմյուռնիայում, Կոստանդնուպոլսում:
1851 թ. Ստամբուլում լույս է տեսնում հայատառ թուրքերենով առաջին գործը՝ «Ագապի» վեպը:     
Միայն 1991 թ. թուրքագետ  Ա. Թիեթզը վեպը վերածում է լատինատառի, հրատարակում` ցույց տալով, որ «Ագապի» վեպը Թուրքիայում գրված և տպագրված առաջին ժամանակակից վեպն է: Այս վեպի հեղինակը Հովսեփ Վարդանյանն է, արևմտահայերի շրջանում առաջինը, ով ստացել է փաշայի տիտղոս: 
 Ծնվել է 1815թ. Պոլսում:  13 տարեկանում մեկնել է Վիեննա՝ ուսումը Մխիթարյանների մոտ շարունակելու: Վերադառնալով Պոլիս՝ ուսուցչությամբ է զբաղվել Պոլսի Ներսիսյան դպրոցում: 
Հովսեփ Վարդանյան փաշան ժամանակի լուսավորական շարժման ներկայացուցիչներից էր: Ե՛վ գրող էր, և՛ դիվանագետ-քաղաքագետ, հրապարակախոս:  
1837 թվականին, 22 տարեկանում Օսմանյան ծովային նախարարության գլխավոր թարգմանիչ է նշանակվել (տիրապետել է ֆրանսերեն, անգլերեն, արաբերեն, թուրքերեն լեզուներին): 25 տարի բարձր պաշտոններ վարելով ՝ ստանում է «փաշայի», Բեյի տիտղոս, ֆրանսիական կառավարության կողմից  Chevalier de Lռgion d’Honneur շքանշան:    
Նրա դիվանագիտական միտքը ժամանակի սուրն է եղել:  
Պոլսահայ պարբերական մամուլի բացառիկ անուններից է Հովսեփ փաշան:  1852 թ.  Օսմանյան կայսրության տարածքում նա է հրատարակել առաջին երգիծաթերթը՝ «Շատախոս մարդու երգիծաթերթը», ընդ որում ՝ և՛ հիմնադիրն էր, և՛ խմբագիրը, և՛ նկարիչը: 
 24 տարի հրատարակել է  հայատառ թուրքերեն «Մէճմաայի Հավատիս» քաղաքական, գիտական, և այլ  բնագավառների պարբերականը,  հայատառ թուրքերեն «Թէրճիմանը Էֆքեար» թերթի գլխավոր խմբագիրն է եղել:   
Երբ տպագրվում է «Ագապի» վեպը, հայ կաթողիկե համայնքի առաջնորդ Անտոն Հասունյանի կողմից վեպը բանադրվում է և արգելվում ընթերցել՝ հակակաթոլիկական գիրք որակվելով: «Ագապին», սիրային պատմության շղարշով, ցույց է տալիս ժամանակի հայ կաթոլիկների և հայ լուսավորչականների պայքարը. վեպ գրված պապականության դեմ:
Ս. Շտիկյանն հետաքրքիր ուսումնասիրություն ունի «Ագապի» վեպի վերաբերյալ:
Բերելով «Նոյյան աղավնի» պարբերականում 1852 թ. տպագրված մի հոդված` ցույց է տալիս, թե այս վեպը ժամանակին մեծ հետաքրքրություն է առաջացրել: Վեպի հեղինակը առաջադեմ մտավորական էր, նրա գաղափարները, բնական է որ պետք է ոչ միանշանակ ընդունվեին հետադիմական ուժերի շրջանում. « Ավելորդ է ըսել, թե այս տեսակ աշխատությունը որչափ օգուտ կրնա բերել ընթերցողներուն…Գուցե այս կերպիվ գերապատիվ բանադրողը օգնություն մը ընել կուղէ «Գաղ սատանայի» պատմության թարգմանողին, որպեսզի իրեն աշխատության պտուղը դյուրավ և շուտով վաճառվի»:
Շտիկյանը նաև տալիս է բանադրանքի ամբողջական տեքստը.«Հռովմեական ուղղափառ եկեղեցին հոգևոր որդվոցը վրա ամեն իժիր(?) իրեն գութն ու խնամքը ցցուցեր է, թե անսխալ վարդապետությամբ զիրենք կրթելով և թե ամեն կերպ մոլութենե զգուշացնելով: Ուստի, ուր որ ուղղափառ հավատքի կամ բարի վարուց վնասակար աղանդ մը կամ գրված մը տեսած կամ գտած է նե, շուտով վրա հասեր ու իրեն հավատացյալները հոգևոր վտանգներե ազատ ու անարատ պահելու ամեն կերպ զգուշության միջոցները միշտ գործի դրեր է:Մենք ալ, այս օրերս տեսնելով «Ագապի հիքայեսի» անուամբ գարերնուս ապականած մտքերով տաճկերեն շարադրված ու հոս տպված գրքույկ մը, մեր հովվական հսկողության պարտուցը հարմար քննեցինք զանիկա ու մեր հանձնարարական ժողովեն ալ խորհուրդ հարցնելեն ետև, վերոհիշյալ գրքույկը մանավանդրարի վարուց ապականիչ ու երիտասարդական թարմ ոգին չարի գրգռող դասեցինք:Ասոր Համար մեր Հովվական ան պաշտոնեն կստիպվինք ծանուցանելու ձեղի, թէ այս գրքույկը բնական ու եկեղեցական օրենքներե արգիլված է, որն որ իրոք մենք ալ այս կոնդակովս կարգիլենք զանիկա կարդալու կամ պահելու և կը հորդորենք մանավանդ ծնողքները, որ այս վնասակար գիրքը իրենց տնեն հեռացնեն ու ամէն կերպիվ զավկներնին անկից զգուշ-ացնելու ջանան։ Կը հուսամք, Աստուածասեր ժողովուրդ, որ ամենքնիդ ալ մեր այս հայրական ազդարարությունը մտիկ ընելով, ձեր որդիական ու քրիստոնեական պարտքերը կատարած պիտի ըլլաք որորով մենք ալ ուրախ սրտիւ ձեղի Աստուածային օրհնությունը աոատորէն կը շնորհեմք»:
Այս բանադրանքը հակառակ ազդցություն է թողնում՝ նպաստելով գրքի արագ սպառվելուն: Սակայն, վեպը շուրջ մեկ դար մնաց անհայտնության մեջ: Հետագայում, վեպի առաջին գնահատողներից եղավ Միքայել Նալբանդյանը:
Նալբանդյանը նկատեց վեպում հայ կյանքից բխած պատկերները և գնահատեց այն. ««Ագապին» արվետսի կողմից կարող է դիմանալ խիստ քննության… մենք ցավում ենք և ցավելով չենք կարող չմեղադրել մեր պոլսեցի եղբայրակիցը, որ մինչև այժմ հայերեն չթարգմանեցին …»:
Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտին հաջողվեց ձեռք բերել վեպի ֆոտոպատճենը, թարգմանել և պատրաստել տպագրության:
Հետաքրքիր է, որ  թուրքերն առաջին վեպը հրատարակվել է հայ այբուբենի տառերով: Հայատառ թուրքերենով ստեղծագործությունների թիվը մոտ երկու հազար է: Հուսնու Օզյեգին  համալսարանի դասախոս  Մուրադ Ջանքարան նշում է, որ հայատառ թուրքերենով առաջին ստեղծագործությունները տպագրվել են  Վենետիկի և Վիեննայի հայկական հրատարակչություններում, ապա Զմյուռնիայում, Կոստանդնուպոլսում («Արմենպրես»):   
1851 թ. Ստամբուլում լույս է տեսնում հայատառ թուրքերենով առաջին գործը՝ «Ագապի» վեպը:     
Միայն 1991 թ. թուրքագետ  Ա. Թիեթզը վեպը վերածում է լատինատառի և հրատարակում ցույց տալով, որ «Ագապի » վեպը Թուրքիայում գրված և տպագրված առաջին ժամանակակից վեպն է: Այս վեպի հեղինակը Հովսեփ Վարդանյանն է, արևմտահայերի շրջանում առաջինը , ով ստացել է փաշայի տիտղոս: 
 Ծնվել է 1915թ. Պոլսում:  13 տարեկանում մեկնել է Վիեննա՝ ուսումը Մխիթարյանների մոտ շարունակելու: Վերադառնալով Պոլիս՝ ուսուցչությամբ է զբաղվել Պոլսի Ներսիսյան դպրոցում: 
Հովսեփ Վարդանյան փաշան ժամանակի լուսավորական շարժման ներկայացուցիչներից էր: Ե՛վ գրող էր, և՛ դիվանագետ-քաղաքագետ, հրապարակախոս:  
1837 թվականին, 22 տարեկանում Օսմանյան ծովային նախարարության գլխավոր թարգմանիչ է նշանակվել ( իմացել է ֆրանսերեն, անգլերեն, արաբերեն, թուրքերեն): 25 տարի բարձր պաշտոններ վարելով ՝ ստանում է «փաշայի » , Բեյի տիտղոս, ֆրանսիական կառավարության կողմից  Chevalier de Lռgion d’Honneur շքանշան:    
Նրա դիվանագիտական միտքը ժամանակի սուրն է եղել:  
Պոլսահայ պարբերական մամուլի բացառիկ անուններից է Հովսեփ փաշան:  1852 թ.  Օսմանյան կայսրության տարածքում նա է հրատարակել առաջին երգիծաթերթը՝ «Շատախոս մարդու երգիծաթերթը», ընդ որում ՝ և՛ հիմնադիրն էր, և՛ խմբագիրը, և՛ նկարիչը: 
 24 տարի հրատարակել է  հայատառ թուրքերեն «Մէճմաայի Հավատիս» քաղաքական, գիտական, և այլ  բնագավառների պարբերականը,  հայատառ թուրքերեն «Թէրճիմանը Էֆքեար» թերթի գլխավոր խմբագիրն է եղել:   
Երբ տպագրվում է «Ագապի» վեպը, հայ կաթողիկե համայնքի առաջնորդ Անտոն Հասունյանի կողմից վեպը բանադրվում է և արգելվում ընթերցել՝ հակակաթոլիկական գիրք որակվելով: «Ագապին», սիրային պատմության շղարշով, ցույց է տալիս ժամանակի հայ կաթոլիկների և հայ լուսավորչականների պայքարը. վեպ գրված պապականության դեմ:

Ս. Շտիկյանն հետաքրքիր ուսումնասիրություն ունի «Ագապի» վեպի վերաբերյալ :
Բերելով «Նոյյան աղավնի» պարբերականում 1852 թ. տպագրված մի հոդված` ցույց է տալիս , թե այս վեպը ժամանակին մեծ հետաքրքրություն է առաջացրել: Վեպի հեղինակը առաջադեմ մտավորական էր , նրա գաղափարները , բնական է որ պետք է ոչ միանշանակ ընդունվեին հետադիմական ուժերի շրջանում. « Ավելորդ է ըսել, թե այս տեսակ աշխատությունը որչափ օգուտ կրնա բերել ընթերցողներուն…Գուցե այս կերպիվ գերապատիվ բանադրողը օգնություն մը ընել կուղէ «Գաղ սատանայի» պատմության թարգմանողին, որպեսզի իրեն աշխատության պտուղը դյուրավ և շուտով վաճառվի»:
Շտիկյանը նաև տալիս է բանադրանքի ամբողջական տեքստը.« Հռովմեական ուղղափառ եկեղեցին հոգևոր որդվոցը վրա ամեն իժիր(?) իրեն գութն ու խնամքը ցցուցեր է, թե անսխալ վարդապետությամբ զիրենք կրթելով և թե ամեն կերպ մոլութենե զգուշացնելով: Ուստի, ուր որ ուղղափառ հավատքի կամ բարի վարուց վնասակար աղանդ մը կամ գրված մը տեսած կամ գտած է նե, շուտով վրա հասեր ու իրեն հավատացյալները հոգևոր վտանգներե ազատ ու անարատ պահելու ամեն կերպ զգուշության միջոցները միշտ գործի դրեր է:Մենք ալ, այս օրերս տեսնելով «Ագապի հիքայեսի» անուամբ գարերնուս ապականած մտքերով տաճկերեն շարադրված ու հոս տպված գրքույկ մը , մեր հովվական հսկողության պարտուցը հարմար քննեցինք զանիկա ու մեր հանձնարարական ժողովեն ալ խորհուրդ հարցնելեն ետև, վերոհիշյալ գրքույկը մանավանդրարի վարուց ապականիչ ու երիտասարդական թարմ ոգին չարի գրգռող դասեցինք :Ասոր Համար մեր Հովվական ան պաշտոնեն կստիպվինք ծանուցանելու ձեղի, թէ այս գրքույկը բնական ու եկեղեցական օրենքներե արգիլված է, որն որ իրոք մենք ալ այս կոնդակովս կարգիլենք զանիկա կարդալու կամ պահելու և կը հորդորենք մանավանդ ծնողքները, որ այս վնասակար գիրքը իրենց տնեն հեռացնեն ու ամէն կերպիվ զավկներնին անկից զգուշ֊ ացնելու ջանան ։ Կը հուսամք, Աստուածասեր ժողովուրդ, որ ամենքնիդ ալ մեր այս հայրական ազդարարությունը մտիկ ընելով, ձեր որդիական ու քրիստոնեական պարտքերը կատարած պիտի ըլլաք որորով մենք ալ ուրախ սրտիւ ձեղի Աստուածային օրհնությունը աոատորէն կը շնորհեմք » :
Այս բանադրանքը հակառակ ազդցություն է թողնում՝ նպաստելով գրքի արագ սպառվելուն: Սակայն, վեպը շուրջ մեկ դար մնաց անհայտնության մեջ: Հետագայում, վեպի առաջին գնահատողներից եղավ Միքայել Նալբանդյանը:
Նալբանդյանը նկատեց վեպում հայ կյանքից բխած պատկերները և գնահատեց այն. ««Ագապին» արվետսի կողմից կարող է դիմանալ խիստ քննության… մենք ցավում ենք և ցավելով չենք կարող չմեղադրել մեր պոլսեցի եղբայրակիցը , որ մինչև այժմ հայերեն չթարգմանեցին …»:
Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտին հաջողվեց ձեռք բերել վեպի ֆոտոպատճենը, թարգմանել և պատրաստել տպագրության:

  1. ՇՍտիկյան, Նոր պարզաբանումներ «Ագապի» վեպի մասին, ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր։ Հասարակական գիտություններ, 11(1956), էջ 104-105։
    2.«Նոյյան աղաւնի», 1852, համար՝60:
    3. Հղումը` http://basss.asj-oa.am/1343/1/1956-11(103).pdf