Հայաստան զենք ուղարկած երկրի՝ Սերբիայի ներկայացուցչին կանչեցին Ադրբեջանի ԱԳՆ

174

Ադրբեջանում Սերբիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դանիցա Վեյնովիչին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ՝ նկատի ունենալով այն, որ Բելգրադը Հայաստանին մատակարարել է զինամթերքով։

Այդ մասին հայտարարել է գերատեսչության մամլո ծառայությունը: Վեյնովիչը արտգործնախարարությունում հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովի հետ:

«Հանդիպման ընթացքում Խալաֆովն ասել է, որ ըստ հավաստի և հաստատված տեղեկությունների՝ Սերբիայից մեծ թվով զինամթերք է ուղարկվել Հայաստան՝ ներառյալ ականանետեր և տարբեր տրամաչափի զինամթերք», ասվում է մամլո ծառայության հայտարարության մեջ։

«Սերբական կողմի անբարյացակամ քայլը՝ ի աջակցություն Հայաստանի ագրեսիվ քաղաքականության, խոր ափսոսանք և դառը հիասթափություն է առաջացնում Ադրբեջանի ժողովրդի և ղեկավարության շրջանում։ Նման անբարյացակամ գործողությունները խարխլում են Ադրբեջանի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության միջև բարեկամական կապերն ու ռազմավարական գործընկերությունը և ստվեր են նետում փոխադարձ վստահության բարձր մակարդակի վրա», ընդգծել է Խալաֆովը։ Այդ մասին հաղորդում է ՌԻԱ գործակալությունը։