Գիտնականները խոսում են նոր օվկիանոսի ձևավորման մասին

137

Գիտնականները գտնում են, որ ապագայում Երկիր մոլորակի վրա հնարավոր է հայտնվի նոր օվկիանոս: Այդ մասին հաղորդել է NBC News հեռուստաալիքը։

Ըստ գիտնականների՝ 5-10 միլիոն տարուց Աֆրիկա մայրցամաքի արևելյան մասում տեղի կունենա տեկտոնական ճեղքում, որը մայրացամաքը կբաժանի երկու մասի:

Նշվում է, որ մայրցամաքի այդ հատվածը գտնվում է Եթովպիայում։ Այն երեք տեկտոնական թիթեղների հանգույցի մեջ է, որոնք ներկայումս դանդաղորեն հեռանում են միմյանցից: 2005 թվականին վերոհիշյալ շրջանում ճեղք է առաջացել, որի ներկայիս երկարությունը կազմում է մոտ 56 կմ:

Բացի դրանից, գիտնականները ենթադրում են, որ այս երևույթը պայմանավորված է բարձրացող մագմայի հետ կապված ճնշման աճով, և GPS-ի միջոցով հետևում են տեկտոնական թիթեղների շարժին: