Գիշերը հայ-ադրբեջանական սահմանում անցել է համեմատաբար հանգիստ. հնչել են անկանոն կրակահերթեր(տեսանյութ)

111

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացնում է, որ երեկ գիշեր նույնպես թշնամին էականորեն չի խախատոլ հրադադարի պահպանման ռեժիմը: Տարբեր հատվածներում եղել է մոտ 137 կրակ` հիմնակաում հրաձգային զինատեսակներից: Տավուշի ուղղությամբ տեղակայված դիրքերում հնչած կրակոցները եղել են հիմնականում անկանոն, որին հայկական զինուժը չի պատասխանել: Եղել են նաև բանակային այլ կորպուսների և մարզերի ուղղությամբ կրակոցներ՝ մասնավորապես Ճամբարակի ուղղությամբ: Օգտագործվել է ավտոմատ նռնականետ, դիպուկ կրակոցներին մեր զինված ուժերը պատասխանել են թիրախային դիպուկ կրակով և արդյունքում լռեցրել:

3-րդ բանակային միավորման մեր ժամկետային զինծառայողները, որոնք ներգրավված էլ չեն մարտական գործողություններին, կամավոր դիմումներ են գրել վերադաս հրամանատարությանը՝ ցուցաբերելով բարձր պատրաստակամություն, որ խնդրում են դադարեցնել իրենց զորացրումները, քանի դեռ հակառակորդը վերջնականապես չի լռեցվել: Մարդիկ լիարժեք զբաղված են իրենց աշխատանքով, մեծ ծավալով իրականացվում են վերականգնողական աշխատանքներ: Այսօր ևս մեկ լրացուցիչ հանձնաժողով է ստեղծվել, որը պետք է ուսումնասիրի գյուղատնտեսական վնասները, քանի որ հրետանակոծության հետևանքով վնասվել են նաև գյուղատնտեսական տարածքներ, անասնաֆերմաներ: Ստեղծվել է նաև սոցիալ-հոգեբանական հանձնաժողով, որին ներգրավվում են տարբեր հասարակական կառույցների, միջազգային կառույցներ՝ հատկապես սոցիալական ոլորտում աշխատող կազմակերպություններ, որոնք գործում են Տավուշի մարզում: