ԳԴՀ չորս երկրամաս՝ ամերիկյան զորքերի դուրսբերման վերաբերյալ

107

Գերմանիայի չորս երկրամասերի ղեկավարները (Բավարիա, Բադեն-Վյուրթեմբերգ, Հեսսեն և Ռայնլանդ-Փֆալց) դիմել են 13 սենատորների և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներին՝ կոչ անելով թույլ չտալ ամերիկյան զորքերի մասնակի դուրսբերումը Գերմանիայից:

«ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը Գերմանիայում ծառայում է Միացյալ Նահանգների ռազմավարական շահերին: Տրանսատլանտյան գործընկերության համար դա հույժ կարևոր է։ ԳԴՀ-ում ԱՄՆ-ի ռազմակայանները Եվրոպայում ԱՄՆ-ի ներկայության և ՆԱՏՕ-ի կարողությունների հիմքն են: Այս գործընկերությունը կապում է ոչ միայն երկու պետություններին, այլև նրանց բնակիչներին: Մենք կողմ ենք այս խորը գործընկերության շարունակությանը», Süddeutsche Zeitung թերթը մեջբերում է ղեկավարների հաղորդագրությունից մի հատված: