Բրիտանիայում գտան Huawei-ի փոխարինիչ

125

Բրիտանական իշխանությունները հայտարարել են, որ 5G ցանցերի տեղակայման աշխատանքներում չինական Huawei Technologies ընկերությունը կփոխարինվի ճապոնական NEC Corp և Fujitsu Ltd-ով։

Միացյալ Թագավորության իշխանությունների ներկայացուցիչները փակ բանակցություններ են վարել ճապոնացի գործընկերների հետ։ Բանակցությունների առանցքային թեման էր 5G ցանցերին ուղղված աշխատանքը առանց չինական ընկերությունների մասնակցության, հաղորդում է news.ru-ն՝ վկայակոչելով Nikkei-ը։