Ավստրիայում շներին կվարժեցնեն գտնելու վարակակիրներին

100

Ավստրիացի զինծառայողները փորձնական կարգով սկսել են շներին պատրաստել՝ որոնելու կորոնավիրուսով վարակակվածներին։ Ավստրիայի պաշտպանության նախարարությունը գտնում է, որ նոր մեթոդը հնարավորություն կտա հայտնաբերել հիվանդներին նույնիսկ ախտանիշների բացակայության դեպքում։

Ներկայումս վարժեցվում է մի բելգիական հովվաշուն, հաղորդում է news.ru-ն։ Նա պետք է բերի  «կեղտոտ» բժշկական դիմակից հանված COVID-19-ի հոտի մոլեկուլներով հատուկ խողովակ։ Եթե շունը գտնում է ճիշտ խողովակը, նրան խրախոսում են համեղ ուտելիքով։ Շների և վարժեցնողների անվտանգության նպատակով ուլտրամանուշակագույնով ապաակտիվացնում են վիրուսը։