COVID-19-ի ամենավաղ ախտանիշներից մեկը՝ ըստ իսպանացի գիտնականների

141

Իսպանացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ի ամենավաղ ախտանիշներից մեկը։ Ըստ նրանց՝ առաջին ախտանիշներից մեկը կարող է լինել բերանի խոռոչի լորձաթաղաթի ցանը։ Այս մասին հաղորդում է RBC հեռուստաալիքի կայքը՝ վկայակոչելով JAMA Dermatology ամսագրում հրապարակված հոդվածը:

Հետազոտությանը մասնակցել է 40-ից 69 տարեկան 21 պացիենտ։ 6 հոգու մոտ (29%-ի) հայտնաբերվել է ցան։ Ցանը հայտնվում է COVID-19 մյուս ախտանիշներից մոտ երկու օր առաջ։