ՌՀՄ Նախագահ Արա Աբրահամյանը ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Հայ-Ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

109

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը: Այս մասին տեղեկանում ենք Արա Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից:

Աբրահամյանը տեղեկացրել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են սահմանին առաջացած լարվածության վերաբերյալ հարցեր:

«Նախարարին տեղեկացրել եմ Ռուսաստանի հայերի միության խորհրդի նիստում ընդունված հայտարարության մասին ՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռազմական գործողությունների սկսվելու հետ ՝ մտահոգություն հայտնելով Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների սադրիչ հայտարարությունների և սպառնալիքների առնչությամբ, որոնք ուղղված են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը: Նախարարին ծանոթացրել եմ նաև այն աշխատանքների հետ, որոնք այս օրերին իրականացնում է Ռուսաստանի հայերի միությունը, այդ թվում` ուղղված Ռուսաստանի Դաշնության տարածքում ազգային հողի վրա կոնֆլիկտային դրսևորումները կանխելուն»,-գրել է Աբրահամյանը:

Ռուսաստանի հայերի միության նախագահի խոսքով` Լավրովը վստահեցրել է, որ Ռուսաստանը, որպես երկիր, որը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմամբ, արդեն մի շարք քայլեր է ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների դադարեցման և իրավիճակի կայունացման համար: