Հրդեհի ծագման գլխավոր վարկածը

163

Դատախազությունը հետաքննում է Նանտի Պողոս և Պետրոս սրբերի տաճարի հրդեհի հարցը, հաղորդում է Le Parisien-ը։ Սպասվում են քննչական գործողություններ, սակայն հրդեհի ծագման հիմնական վարկածը հետևյալն է՝ դիտավորյալ հրկիզում։ Տվյալ վարկածի օգտին են խոսում են հայտնաբերված բոցավառման երեք աղբյուրները։ Ըստ այս պահին գոյություն ունեցող տեղեկությունների՝ տաճարի կառուցվածքը գրեթե անվնաս է մնացել, սակայն համարյա ամբողջովին ոչնչացվել է մեծ երգեհոնը։

Հրդեհը տեղի ունեցավ այսօր առավոտյան։ Մոտ 100 հրշեջ մասնակցել է մարման աշխատանքներին։

Հրդեհի ժամանակ Բրյուսելի ԵՄ գագաթաժողովին մասնակցող Մակրոնն իր թվիթերյան էջում գրել էր․ «Նոտր Դամից հետո Նանտի կենտրոնում այրվում է Պողոս և Պետրոս սրբերի տաճարը։ Աջակցում եմ մեր հրշեջներին, ովքեր ռիսկի են դիմում դուքսերի քաղաքի այդ գոթական մարգարիտը փրկելու համար»։