ՉԺՀ-ն վաճառում է ցածր գնով ձեռք բերված նավթը

83

Միջազգային շուկայում Չինաստանն իր պահեստարաններից վաճառել է մոտ մեկ միլիոն բարել նավթ։ Երկիրն այդ նավթը գնել էր գարնանը, երբ վառելիքի գները ռեկորդային ցածր էին։ Առևտրային ընկերությունները նավթը գնել են Շանհայի ֆյուչերսային բորսայի միջոցով: Այլ պայմաններում նրանք այն ձեռք կբերեին Աֆրիկայում կամ Մերձավոր Արևելքում, տեղեկացնում է Bloomberg գործակալությունը։

Չինական նավթի վաճառքի մեկնարկը համընկավ նրա հետ, երբ OPEC-ի երկրները պատրաստվեցին ավելացնել արտադրությունը։

Ըստ գործակալության, Չինաստանը չէր ձգտում դառնալ նավթի տարածաշրջանային մատակարար: Շանհայի միջազգային էներգետիկ բորսայի միջոցով ֆյուչերսներով առևտրի գործարկումը անհրաժեշտ էր յուանի ժողովրդականացման համար: