ՀՀ ԶՈւ-երը ցույց տվեցին բացառիկ մարտունակություն՝ ջախջախելով նաև ադրբեջանական բանակի մարտունակության մասին միֆը․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

90

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանություն նախարարություն, որտեղ հանդիպում է ունեցել ՊՆ և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:  Ներկայացնելով հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում  տիրող իրավիճակը՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ միջազգային կառույցները պետք է գնահատական տան Ադրբեջանի ռազմատենչ գործողություններին, ինչի հետևանքով տուժել է նաև Հայաստանի խաղաղ բնակչությունը։

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ցույց տվեցին բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ոչ միայն ապահովելով Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը, այլև ջախջախելով մեկուկես տասնամյակ Ադրբեջանի գործող նախագահի կողմից կառուցված միֆը՝ ադրբեջանական բանակի մարտունակության մասին»,-  ելույթում շեշտել է ՀՀ վարչապետը։