Ինչպիսին էր հուլիսի 18-ի գիշերը սահմանին (տեսանյութ)

103

Գիշերը հայ-ադրբեջանական սահմանին համեմատաբար հանգիստ է եղել: Հրետակոծությունները դադարել են, բայց տեղեկատվական տիրույթում պատերազմը շարունակվում է: Արցախի մեր հակաօդային ուժերը լուսադեմին խոցել են թշնամու «ORBITER» անօդաչու թռչող սարք, որը հետախուզություն է  իրականացրել: Այս մասին Տավուշի մարզում տեղակայված Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից հայտնել է Արծրուն Հովհաննիսյանը և հավելել, որ սա ցուցիչ  չէ,  թե ռազմական գործողությունները տեղափոխվել են Արցախ: Բայց և ոչինչ չի բացառվում, որ հակառակորդի գործողությունները չեն կարող  տեղափոխվել հայ-ադրբեջանական սահմանի մեկ այլ հատված: Արծրուն Հովհաննիսյանը  կոչ է արել հանրությանը սոցցանցերում զերծ մնալ քաղաքական, սահմանային իրավիճակը ներկայացնող մեկնաբանություններից: Նա հավելել է, որ 10  վիրավորների վիճակը շարունակում է  նույնը մնալ: Մեկ վիրավորի վիճակը դարձյալ կայուն ծանր է:

Ադրբեջանցիների ռազմական հանցագործությունների նկարագիրը ՀՀ ՊՆ-ը կներկայացնի օտարազգի լրագրողներին, որոնք այսօր  հավանաբար կժամանեն Հայաստան:  

Մանրամասները՝ տեսանյութում