Բռնազավթված հայոց Գարդմանը

213

ՀԱՅՈՑ ՈՒՏԻՔ, ԳԱՐԴՄԱՆՔ.ԳԱՐԴՄԱՆԱՑ ԱՇԽԱՐՀ

Մեծ Հայքի 12-րդ նահանգըՈւտիքը իր Գարդմանք (Գարդման) գավառով, հայկական էթնոսի պատմական տարածքներից է, որը բռնի հայաթափվել է 1989-1990 թվականներին։ Հայաստանի հյուսիս-արևելյան այս տարածքները դեռևս անցյալ դարի 20-ական թթ-ից քեմալ-բոլշևիկյան դաշինքի արդյունքում ապօրինաբար բռնակցվել էին 1918թ.-ին ստեղծված Ադրբեջանի հանրապետությանը: Մոսկվայի 1921թ. ռուս-թուրքական ապօրինի պայմանագրով առանց հայկական կողմի ներկայացուցիչների մասնակցության որոշվել է Հայ ժողովրդի և նրա պատմական հայրենիքի ճակատագիրը։
Ն.Ք.Ծ. 13-րդ դարի 2–րդ կեսին Ռուսա Ա–ն նահանգը միացնում է Ուրարտական պետությանը։ Ն.Ք.Ծ. 6-րդ դարում Ուրարտուի անկումից հետո Ուտիքը մտել է Երվանդունիների Հայկական թագավորության մեջ, դարձել արքայական ձմեռանոց։ Ն.Ք.Ծ.. 2-րդ դարում Ուտիքը Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորության կազմում էր։
Ն.Ք.Ծ. 1-ին դարում Տիգրան Բ Մեծը Թագավորաղբյուր կոչվող վայրում կառուցել է չորս Տիգրանակերտ քաղաքներից մեկը։
Ուտիքի կենտրոնը Գարդմանքն էր։ Գարդմանք է կոչվել այստեղ բնակվող հնադարյան ցեղի անունով։ Արշակունյաց ժամանակ այստեղ եղել է Ուտիքի նախարարության աթոռանիստը։
Ըստ պատմաբան Լեոյի, Գարդմանն այն վայրն էր, որտեղ սկզբնապես հաստատվել է Սիսակյան Առանի իշխանությունը և, որից էլ սերվել է Գարդմանի Հայկազուն իշխանատոհմը։
Սահակ Սևադա իշխանը Խաչենի իշխանական տոհմի տիրույթներին է միացրել Գարդմանը։ 982 թ. Գարդմանում և Արցախի Փառիսոս գավառում հաստատվել է հայկական փոքրիկ թագավորություն, որը գոյատևել է մինչև 1017 թվականը։ Այնուհետև Գարդման-Փառիսոսի թագավորությունը միացվեց հարևան Տաշիր-Ձորագետի (Լոռու կամ Գուգարքի) հայկական թագավորությանը, որտեղ իշխում էին Անիի Բագրատունիների կրտսեր ճյուղ հանդիսացող Կյուրիկյանների արքայատոհմը։ 16-18-րդ դարերում Գարդմանը որպես մելիքություն մտել է Խաչենի տոհմից սերված Մելիք-Շահնազարյանների տիրույթի մեջ։
Գանձակի շրջանում 1988-91թթ.-ին ադրբեջանցիների կողմից կազմակերպվել են վայրագ սպանություններ, որոնք բերեցին այդ շրջանների լրիվ հայաթափմանըբռնի արտաքսելով ու կոտորելով շուրջ կես միլիոն հայերի: Ներկայումս հայոց պատմական Ուտիքի ու Գարդմանի տարածքների մի մասը Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի տիրապետության տակ, իսկ մեծ մասըՂազախի, Թովուզի, Դաշքեսանի, Խանլարի, Գետաբեկի շրջաններն ու Գանձակ քաղաքը դեռևս Ադրբեջանի տիրապետության տակ։

ՄԻԱՑՅԱԼ_ՀԱՅԱՍՏԱՆ

Դավիթ Պարյանի ֆեյսբուքյան էջից