Արա Աբրահամյանը մոսկվայի «ֆուդ սիթի»-ում հայաստանյան վաճառողների իրավունքների ոտնահարման հարցը բարձրացրել է ռդ նախագահի աշխատակազմում

332

Մոսկվայի մեծածախ շուկաներից մեկում՝ գյուղատնտեսական «Ֆուդ Սիթի» շուկայում հայ առևտրականները խնդրի առաջ են կանգնել: Բանն այն է, որ երեկ դուրս են բերվել հայկական ապրանքներով բեռնատարներ, տաղավարների տերերին զգուշացվել է հանել «Հայաստան» , «Հայկական», «Երևան» , «Իջևան» և այլ բառերը` խուսափելու միջազգային խնդիրներից: Նշվում է, որ «Ֆուդ Սիթի» մասնավոր կառույց է, որի սեփականատերերից 2-ը Ադրբեջանի հրեաներ են:

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հուլիսի 17֊ին բանակցություններ է վարել Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի հետ՝ «Ֆուդ Սիթիում» տիրող իրավիճակի մասին։ Այս մասին Արա Աբրահամյանը հայտնել է ինստագրամյան իր էջում։ «Մենք նրանց տեղեկացրինք հայաստանյան վաճառողների իրավունքների ոտնահարման հետևանքով առաջացած ծանր իրավիճակի մասին և խնդրեցինք նրանց հնարավորինս շուտ միջոցներ ձեռնարկել առևտրականների օրինական իրավունքները վերականգնելու համար»,- գրել է Արա Աբրահամյանը: Ըստ Էթնիկական հարցերի դաշնային գործակալության ղեկավար Ի.Բարինովի՝ «Ֆուդ Սիթիի» ղեկավարները հավաստիացրել են, որ բոլոր վարձակալները, ներառյալ հայերը, նույնքան արժեքավոր են իրենց համար: Բարինովի խոսքով՝ իրենք «կանեն հնարավոր ամեն ինչ իրավիճակը կարգավորելու համար»: