Այրվում է Պողոս և Պետրոս սրբերի տաճարը Նանտ քաղաքում

396

Ֆրանսիայի Նանտ քաղաքում այրվում է Պողոս և Պետրոս սրբերի տաճարը։ Այդ մասին հաղորդում է «24» հեռուստաալիքը՝ վկայակոչելով ֆրանսիական BFM TV-ն։

Դա գոթական ամենախոշոր տաճարներից է և կառուցվել է հինգ դար։ Դատելով ստացված պատկերներից՝ հրդեհը տաճարի ներսում է։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջ ջոկատները։ Հրդեհի պատճառը դեռ պարզ չէ։