Ոստիկանների հորդորով Լոնդոնում հայ և ադրբեջանական համայնքների ցույցերը դադարել են

115

Լոնդոնում Հայաստանի դեսպանատան դիմաց հայ և ադրբեջանական համայնքների բողոքի ցույցը, որը վերածվել է ծեծկռտուքի, ոստիկանների հորդորով ավարտվել է: Հայ համայնքը կանխել է ադրբեջանցիների անզուսպ հարձակումները, որից հետո երկու կողմերն էլ լքել են տարածքը:

Հիշեցնենք, որ հայերի՝ «մենք խաղաղություն ենք ուզում» կոչերին ի պատասխան՝ ադրբջանցիները հնչեցրել են «մենք վրեժ ենք ուզում», այնուհետև ագրեսիվ կերպով հարձակվել են հայերի վրա, քաշքշել, հայհոյել: