Մամեդյարովի պաշտոնանկության վերաբերյալ

105

Չորեքշաբթի օրը, 2020 թվականի առաջին կիսամյակում երկրի սոցիալ-տնտեսական զարգացման վերաբերյալ նիստի ընթացքում, պետության նախագահը կոշտ քննադատել էր Արտաքին գործերի նախարարությանը: Ալիևը նշել է, որ երկրի դիվանագիտական ​​գործունեությունը կարող էր լինել «ավելի արդյունավետ», և որ դիվանագիտությունը պետք է լինի հարձակվողական, ոչ թե պասիվ ու պաշտպանողական: Նախագահի խոսքերով՝ ինքը բազմիցս նշել էր, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն ղարաբաղյան հակամարտության հետ կապված, թե ինչպես պետք է պաշտպանել երկրի տնտեսական շահերը և պատասխանել Բաքվի դեմ անհիմն մեղադրանքներին, սակայն հրահանգներին չեն հետևել, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: Ալիևը նաև ընգծել է, որ հուլիսի 12-ին, երբ Հայաստանի հետ սահմանային իրավիճակը սրվեց, ինքը չէր գտել արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին աշխատանքի վայրում: