Ղազախստանն ուզում է առաջինների թվում ձեռք բերել ռուսական պատվաստանյութը

97

Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը պատմել է, որ երկրում ուշադիր հետևում են ռուսական պատվաստանյութի փորձաքննությունների ընթացքին։ «Հուսով ենք, որ երբ սկսվի պատվաստանյութի արդյունաբերական արտադրությունը, Ղազախստանը հնարավորություն կունենա լինել այն երկրների շարքում, ովքեր առաջինը բնակչության համար ձեռք կբերեն պատվաստանյութի խմբաքանակներ։ Դա շատ կարևոր է», ասել է նա։

Ավելի վաղ Գամալեյիի անվան Համաճարակաբանության և մանրէաբանության կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը տեղեկացրել էր, որ ինքն ու պատվաստանյութը մշակող խումբն արդեն իսկ պատվատված են, և դա ոչ թե փորձարկում էր, այլ կանխարգելիչ միջոցառում։ Նա հավելել է, որ իրենք բոլորը լավ են զգում, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը։