Թուրքիայի մեջլիսի 5 կուսակցություններից 4-ը հակահայ հայտարարություն են արել

110

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը իր Ֆեյսբուկյան էջում գրում է, – Թուրքիայում շարունակում են Հայաստանին «ագրեսոր» կոչելու և ուղիղ սպառնալիքներ հնչեցնելու շքերթը։ Երեկ երեկոյան Հայաստանին դատապարտող և Ադրբեջանին զորակցություն հայտնող հայտարարություն են արել Թուրքիայի խորհրդարանում՝ Միլլի Մեջլիսում ներկայացված 5 կուսակցություններից 4-ը։ Բացառություն է կազմել միայն քրդամետ HDP կուսակցությունը, որը չի միացել նշված հայտարարությանը։