Զելենսկու պաշտոնաթողությանն ուղղված հանրագիրը հավաքեց անհրաժեշտ ձայները

193

Հանրագիրը, որով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հակակոռուպցիոն օրենսդրության խախտման պատճառով կոչ է արվում պաշտոնաթող լինել, հավաքել է  25 հազար ձայն։ Այժմ նախագահը պարտավոր է վերոհիշյալը քննության առնել և իր պատասխանը տալ, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Զելենսկին չէր հայտարարել պետական պարտատոմսերի վաճառքից ստացված հսկայական եկամուտի մասին և այդպիսով խախտել էր «Կոռուպցիայի կանխարգելման մասին օրենքը»։