Գիշերը թշնամին կրակել է նաև Նոյեմբերյանի, Գեղարքունիքի սահմանային հատվածներից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

193

Հուլիսի 17-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանին համեմատաբար հանգիստ է անցել։ Թշնամին հրետանահրթիռային զինատեսակներ չի օգտագործել, կրակել է միայն հրազենից ու ոչ մեծ տրամաչափի գնդացիրներից։ Սակայն կրակոցներ են հնչել նաև Նոյեմբերյանի, Գեղարքունիքի սահմանային հատվածներից, ինչպես նաև Արցախից։ ՀՀ ՊՆ Վ․ Սարգսյանի անվան Ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հավհաննիսյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից հայտնել է, որ գիշերվա ընթացքում թշնամին կեղծ տեղեկություններով լատինատառ հաղորդագրություններ է ուղարկել ՀՀ քաղաքացիներին, թե իբր սահմանին լարված իրավիճակ է, արյան դոնորների անհրաժեշտություն կա։ ՀՀ ՊՆ-ը հորդորում է բոլորին հետևել միայն պաշտոնական տեղեկություններին, չտրվել սադրանքներին ու ապատեղեկատվությանը։

Մանրամասները՝ տեսանյութում