«Այսօր պիտի մոռանանք, թե ինչ շերտի ենք պատկանում, ինչ կուսակցության ենք պատկանում». Համո Սահյան

352

Պիտի հասկանանք, վերջապես պիտի հասկանանք, որ մեր թշնամու համար չկա հարուստ հայ, տաղանդավոր հայ, իրեն նվիրված ու հավատացող հայ, աղքատ հայ. նրա համար կա հայ, հայություն, հայկականություն հասկացությունը և վերջ: Այսօր պիտի մոռանանք, թե ինչ շերտի ենք պատկանում, ինչ կուսակցության ենք պատկանում: Պիտի տեսնենք ու հիշենք` մենք հայ ենք, և մեր դեմ կանգնած է թուրքը: Մենք ուրիշ ճանապարհ չունենք: Մենք մեզ էլ պիտի լավ ճանաչենք, մեր թշնամուն էլ: Մենք ունենք գոյատևելու խնդիր, ապրել-չապրելու, լինել-չլինելու հարց: Հիշենք՝ հայ ենք և վերջ: Նախ մենք պետք է հասկանանք, որ մենք հայ ենք, ու մեր գլխին նորից է կախված թուրքական վտանգը: Եթե մենք մեզ հասկանանք, հենց մենք մեզ կասենք՝ Սարդարապատի ժողովուրդ ենք: Թշնամին ինչքան էլ հզոր լինի, աշխարհն ինչքան էլ անտարբեր, մենք պիտի հաղթենք…

Համո Սահյան