Պոմպեո․ ԱՄՆ-ը պետք է աշխատի ընդլայնել ՌԴ-ի հետ համագործակցությունը

113

The Hill թերթի կազմակերպած տեսակոնֆերանսի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է․ «Նախագահը [ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը] հստակ հայտարարել է՝ կարևոր է, որ մենք բանակցություններ վարենք Ռուսաստանի հետ։ Ես համամիտ եմ։… Կան ոլորտներ, որտեղ մենք կարող ենք համագործակցել»։ Նա հավելել է, որ իրենք ամեն ինչ անում են համագործակցությունն առավելագույնի հասցնելու համար։

Պոմպեոն մատնանշել է նաև մի շարք ոլորտներ, որտեղ երկու երկրների դիրքերը տարամիտվում են։ «Դա Ռուսաստանի միջամտությունն է Վենեսուելայում, նրանց գործունեությունը Սիրիայում, ինչը սկզբունքորեն խաթարում է ԱՄՆ ազգային անվտանգության կարևոր շահերը»։ Պոմպեոն նշել է, որ ավելի վաղ իրենք ՌԴ-ի հետ բանակցել են որպեսզի պարզ դառնա, թե ինչպես կարելի է նվազեցնել ԱՄՆ-ի համար ռուսական վնասակար գործողությունների ռիսկը, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։