«Մոտ 150 հոգի են ցանկացել գնալ առաջնագիծ». Ի. Ալիև

133

«Երեկ բոլոր նրանք, ովքեր գոչում էին .«Ես ուզում եմ պատերազմել Ղարաբաղում», թող գնան և իրենց անձնական տվյալները ներկայացնեն զինծառայության մոբիլիզացման և զորակոչի պետական ծառայությանը»- հուլիսի 15-ին նախարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Այսօր առավոտյան ես զրուցել եմ Մոբիլիզացիայի և զորակոչի պետական ծառայության ղեկավարի հետ: Ես նրան հարցրեցի, թե քանի հոգի է այս օրերին Պետական ծառայության տարածքային բաժիններին դիմել պատերազմ գնալու ցանկությամբ: Ես կներկայացնեմ այդ թվերը, թող բոլորը լսեն դրանք և վերլուծեն: Նա ասել է մոտ 150 մարդու մասին: Եվ քանի՞ հոգի կար Շեհիդների ծառուղու առջև: Հազարավորներ. իսկ դիմողների թիվը 150 է: Ես հարցրեցի նրան, թե որտեղից են ամենաշատ դիմումները: Նա ասաց, որ 60 դիմում եկել է Թովուզից, որտեղ այժմ կռիվներ են ընթանում: Մնացածը Ադրբեջանի տարբեր մասերից են», – իրավիճակը վրդովված ներկայացրել է Ալիևը։