Մանրամասներ՝ Տավուշից․ թշնամին հարվածել է Այգեպար գյուղի ուղղությամբ

110

 ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ՌՀ-ի  հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ  հայ-ադրբեջանական սահմանի՝ Տավուշի հատվածում հայկական ստորաբաժանումները խոցել են հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր, որոնցից հրետակոծվում էին մեր բնակավայրերն ու դիրքերը:

«Ադրբեջանական կողմի այսօրվա հարվածը Այգեպար գյուղի ուղղությամբ։ Քիչ անց հակառակորդը ստացել է արժանի պատասխան։

Մարտերը այս պահին թուլացել են։ Մենք զոհեր չունենք, հակառակորդը հաստատ զոհեր ունի»։