Հուլիսի 16-ի գիշերը Տավուշում դարձյալ լարված է անցել․ կառավարության նիստն սկսվել է իրավիճակի գնահատմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

119

Կառավարության՝ հուլիսի 16-ի նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանն սկսել է հայ-ադրբեջանական պետական սահմանի՝ Տավուշի հատվածում տեղի ունեցող ռազմական գործողությունների անդրադարձով։ Գիշերը թշնամին մարտական գործողություններ է իրականացրել Այգեպար և Մովսես գյուղերին հարակից  հայկական դիրքի ուղղությամբ, սակայն արժանի հակահարված ստանալով՝ լռել է։ Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Մովսես, Չինարի գյուղերի ուղղությամբ գործողությունները շարունակվել են՝ վնաս հասցնելով քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը վարչապետին զեկուցել է, թե ինչ քայլեր են արվում ռազմական գործողությունների հետևանքով հնարավոր հրդեհները, այլ վտանգները կանխելու համար։

Կառավարության նիստից մանրամասենրը՝ տեսանյութում